Econews.am | Եթե դու իմ առյուծներին տեսնես, կսիրահարվես․ Գագիկ Ծառուկյան

Եթե դու իմ առյուծներին տեսնես, կսիրահարվես․ Գագիկ Ծառուկյան

«Ուրեմն, եթե դու իմ առյուծներին տեսնես, կսիրահարվես իրենց վրա, այդպիսի առյուծներ աշխարհում չկան»,- այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողներից մեկի հարցադրմանը, թե արդյո՞ք բնության սիրահարն անազատության մեջ առյուծ կպահի, պարոն Ծառուկյանը պատասխանեց, որ իր առյուծներին այնպիսի պայմաններում են, որ անգամ սիրահարվել է կարելի: 

«Առյուծի քաշը կես տոննա է, այնքան գեղեցիկ ու Ծառուկյանին էլ շատ սիրում է, ասեմ՝ իմանաս: Որ ցանկանաս, քեզ ցույց կտամ»,- մանրամասնեց Գագիկ Ծառուկյանը՝ ավելացնելով,- «Այս կենդանիները յուրահատուկ կենդանիներ են, դրանք ոչ թե վայրի են, այլ նրանց եթե մենք այսօր բաց թողնենք, նրանք չեն կարող ապրել, որովհետև ինքնստինքյան եթե դրանք եղել են գազանանոցներում աճացրած, նրանք վայրի պայմաններում չեն կարող ապրել: Եթե նրանց հիմա բաց թողնենք, ապա որս չեն կարող անել: Հիմա սպիտակ առյուծ դու որտե՞ղ կարող ես տեսնել, կամ սպիտակ վագր: Բա ես չեմ գնացել անտառներից իրենց բռնել բերել, նրանք գազանանոցների պայմաններում են եղել: Մի հատ էլ սպիտակ վագր նվիրել եմ մեր կենդանաբանական այգուն, այնպես որ դրանք վայրի չեն»:

Նշենք, որ այսօր տեղի ունեցած միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց է համագործակցության հուշագիր։ Ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, հզորացնել նախարարության և բնապահպանական վերահսկողություն իրականացնող մարմնի տեխնիկական կարողությունները։ Ինչպես տեղեկացնում է Բնապահպանության նախարարությունը, համագործակցության առաջին քայլով հիմնադրամը բնապահպանության նախարարությանը կնվիրաբերի 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում