«Արևիկ» ազգային պարկում ծառահատումները բացահայտելու նպատակով կիրականացվի ստուգում

Հիմք ընդունելով ԶԼՄ- ներով տարածված տեղեկություններն այն մասին, որ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմի մեջ մտնող «Արևիկ» ազգային պարկում կատարվել են ապօրինի ծառահատումներ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանի հանձնարարությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում կիրականացվի ստուգում բնապահպանական իրավախախտումներ բացահայտելու նպատակով։

Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանից: 

Նշենք, որ ըստ «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի ահազանգի՝ 2017թ.-ի դեկտեմբեր ամսին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցները հայտնաբերել են 600-ից ավել ապօրինի հատված ծառեր, սակայն այդ մասին չեն հայտնել ո՛չ Ոստիկանությանը, ո՛չ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: 

Ըստ հաղորդվող տվյալների, ապօրինի ծառահատումները «Արևիկ» ազգային պարկի տարածքում են իրականացվել։ «Արևիկ» ազգային պարկը ստեղծվել է 2009թ.-ին և մտնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ։ Նշված դեպքը տեղի է ունեցել Մեղրու տարածաշրջանի Լիճք, Տաշտուն, Վահրավար և Թղկուտ տեղամասերում։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում