Ինչ տեսք ունի հազվագյուտ շնաձուկ-իժը (ֆոտո)

Թայվանական ձկնորսներն իրենց ցանցերում հայտնաբերել են յուրահատուկ ձկների՝ սև, կապույտ երանգավորմամբ, կապույտ աչքերով, ոչ մեծ բերանով, սակայն սուր ատամներով: 

Ինչպես գրում է «National Geographic»-ը, ձկները սատկած էին, բացառությամբ 1-ի, որն էլ կենդանի մնաց միայն մինչև գիտնականների ձեռքն ընկնելը: Ամեն դեպքում, հայտնաբերվածն ուրախացրեց կենսաբաններին. դա հազվագյուտ տեսակի շնաձուկ էր (Trigonognathus kabeyai): Անգլերեն լեզվում այս ձուկն անվանում են «viper shark»՝ շնաձուկ-իժ: Թունավոր գեղձեր այն չունի, իսկ անվանումը ստացել է օձի տեսք ունենալու համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում