Հայաստանում երեք գորշ արջերը փրկվել են շոկային դաժանությունից. «The Daily mail»-ի անդրադարձը (տեսանյութ, ֆոտո)

Հայաստանում երեք գորշ արջ փրկվել են բանտարկված կյանքով ապրելու շոկային դաժանությունից և մարդկային անփութությունից: Այս մասին գրում է միջազգային «The Daily mail» պարբերականը՝ հավելելով, որ արջերը փրկվել են նեղ, առանց արևի լույսի և շարժվելու հնարավորության խուցերից: 

Պարբերականը գրում է 10-ամյա փրկված արջի մասին, որին տեղափոխել են ռեստորաններից մեկի տարածքից: Վատ սննդակարգի պատճառով արջն ունի ավելորդ քաշ և ամբողջությամբ վնասված ատամներ: 

Փրկարար գործողությունն, ինչպես հայտնի է, հայաստանում իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), որը հոկտեմբեր ամսից համագործակցում է International Animal Rescue (IAR) կառույցի հետ: 

Պարբերականը գրում է՝ առաջին արջը, որն ազատ է արձակվել վայրի բնություն, Ապարանում հայտնաբերված 3-ամյա փոքրիկն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում