Ծառատունկ՝ նվիրված հերոս Լեոնիդ Ազգալդյանին. «Ջրվեժ» անտառպարկում տնկվեց 500 ծառ (ֆոտոշարք)

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Հանրային նախաձեռնությունների խորհրդի ձեռնարկով «Ջրվեժ» անտառպարկում տեղի ունեցավ ծառատունկ` նվիրված արցախյան հերոս Լեոնիդ Ազգալդյանին: Ծառատունկին մասնակցեցին բազմաթիվ քաղաքացիներ, մանուկներ և մեծահասակներ, Բնապահպանության նախարարության և անտառպարկի աշխատակիցներ և այլոք:

Ծառատունկի մասնակիցների համատեղ ջանքերով այսօր անտառպարկում տնկվեց մոտ 500 ծառ: Տնկված ծառերը հետագայում կձևավորեն գեղեցիկ պուրակ, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան անցկացնել իրենց հանգիստը:

Ծառատունկին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին նաև Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցի աշակերտները: Ծառատունկի ընթացքում հնչեցին ազգային երգ ու պարը, որն էլ ավելի ոգևորեց մասնակիցներին:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում