Բերդի «Սորաններ» դենդրոպարկում էկո-լրագրողների պուրակ է հիմնվել
![](https://econews.am/disk/14-11-17/c07aadffefb6a071dba37d6850ecf27f.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/1ffaf82373ac02a5d9f084d97429bda5.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/25111ec3fb0c02c52cb784b01d6b62af.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/a0efa0e34889aad89f92d6b7a907aee5.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/f2c061d4e39819f8e26d6114887120d1.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/e4d8a6598beebcd90539cc35f98eaa77.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/a0940e4f38efccf2887554807e1e3c9f.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/89bf6292016d246fcf57be29885216fb.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/7cac6c3e500b43c6dd1e8f1917109086.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/86d74b7e91ee379f547fef1f2aa52588.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/a4327b7ebab9bba1ff248468746dbc9b.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/108abbc3fb0bd7627c9dacebc3a5c47c.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/894a2906fcb5679d348643bd637ee512.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/419a5c7e78db96979c991afd0dc57d4d.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/a5c8a965ebf242c8623ae3f523c32d79.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/c76443298ebb80c8f71a6c1ceee243c9.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/b6dd9313ca15a5658d8a74a598dfef9b.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/33d9b1470b5d8a4785078c9a0dbaf821.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/8dc87455786414bb8e388c56fb8635bd.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/91fad1262e388820608c473580b5163e.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/d8b4d1f997a037ea595bc808902bc1e2.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/5b5a7e0213699bb3f32aacad87a53d8a.jpg)
![](https://econews.am/disk/14-11-17/a98804da1391fca441d9b4302454a8f2.jpg)
Օրերս «Էկո-Մեդիա ցանցի» լրագրողները՝ Բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի և դենդրոպարկի աշխատակիցների հետ միասին, ծառատունկ իրականացրեցին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:
Դենդրոպարկը համալրվեց 30 նորատունկ սյունաձև տույաներով: Բերդի դենդրոպարկում ծառերի պուրակ հիմնելու նախաձեռնությունը «Էկո Մեդիա» ցանցի հիմնադիր Նարինե Կիրակոսյանինն էր, ով նշեց, որ Բերդի դենդրոպարկն ընտրվել էր այն պատճառով, որ քաղաքը սահմանամերձ է, և ծառատունկն էլ հենց խաղաղության խորհուրդ ունի։
Նշենք, որ «Սորաններ» դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թ-ին և զբաղեցնում է 62 հատարածք: Դենդրոպարկի դենդրոֆլորան կազմված է շուրջ 30 ընտանիքի 73 ցեղի պատկանող 140 ծառաթփատեսակներից: Դենդրոպարկը ունի մեծ ստրատեգիական նշանակություն, այն գտնվելով բարձունքում և ամբողջապես ծածկված լինելով ծառերով, կարծես հարավից կենդանի վահան լինի քաղաքի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը «Արգելոցապարկայի համալիր» ՊՈԱԿ-ի մասնագետների առաջարկով «Սորաններ» դենդրոպարկում աճեցնում են բարձր ծառատեսակների օրինակ՝ թույա արևմտյան ձև սյունանման, սոճի սովորական, սոճի ղրիմյան, գիհի և այլն:
Դենդրոպարկի նորանշանակ տնօրեն Դավիթ Աթոյանը լրագրողների հայտնեց, վեցամսյա իր աշխատանքի ընթացքում հասցրել էր տարածքը կուտակված աղբից մաքրել և մեքենանների երկրորդական ճանապարհները արգելապատնեշներով փակել: Նա հավելեց նաև, որ կարևոր խնդիրներից է ոռոգման և խմելու ջրի հարցը։
Դենդրոպարկ իսկ զբնամասում կանգնած է Հովհաննես Բաղրամյանի տնկած մայրին՝ «Այս ծառը 1976 թվականի հոկտեմբերի 1-ին տնկել է կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը» գրությամբ։
Նյութը պատրաստեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/28-11-22/d52b91b38c1afb8b9308dac20cf4b3ee.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/09-11-22/3d4a5938f6b5c51ac6f85c10acedc877.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-07-22/ee660dff61cc55af648b5017739257aa.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/01-11-21/58009d40173c61d5a5f161d2ea95195e.jpg&w=300&h=200)