Իտալիայում պատրաստվում են հրաժարվել կրկեսում կենդանիների մասնակցությունից

Իտալիայի Ազգային ժողովը հավանության է արժանացրել ժամանցային միջոցառումների  վերակազմավորման մասին օրենքը: Այս օրենքի կետերից մեկով խոսվում է կենդանիների մասնակցությամբ կրկեսային ներկայացումներից հրաժարվելու մասին: 

Ինչպես տեղեկանում ենք «La Repubblica»-ից, որպեսզի օրենքը մտնի ուժի մեջ անհրաժեշտ է կառավարության որոշում: Ամենայն հավանականությամբ, դրա ամրագրումը կհետաձգեն մինչև գարուն, երբ կհաստատվի նախարարությունների նոր կազմը:

Համաձայն անցկացված հարցումների, իտալացիների 71 տոկոսը կողմ են որոշման ընդունմանն ու կիրառմանը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում