Լոռու մարզում բենզասղոցով ծառահատումներ են իրականացնում. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քիչ առաջ ահազանգ ստացա, որ Լոռու մարզում բենզասղոցով ծառահատումներ են իրականացնում:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրահանգով Լոռու մարզի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր:
Աշխատակիցներին նկատելով՝ անտառահատները դիմել են փախուստի՝ անտառում թողնելով կտրտված ծառերը և բեռնափոխադրման միջոցը:

Տեսչական մարմնի Լոռու մարզի բաժնի աշխատակիցները դիմել են ոստիկանություն:
Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն մանրամասների մասին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեր մարզային բաժնի աշխատակիցներին օպերատիվության համար, և այն մտահոգ ընկերներին ովքեր անմիջապես ահազանգեցին դեպքի մասին»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում