Առաջին երկու արջերը փրկված են. International Animal Rescue

Միջազգային International Animal Rescue կազմակերպությունը հայտնում է, որ «Արջերի փրկության մեծ ծրագիրն» արդեն մեկնարկել է: Խոսքը գնում է երեկ՝ հոկտեմբերի 31-ին Հրազդանի կիրճում գտնվող երկու արջերին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան տեղափոխման մասին:

«Երկու արջերը փրկվեցին գետաբերանին գտնվող ռեստորանից և այժմ ավելի լավ կյանք են սկսում բարձր լեռան վրա գտնվող նոր ապաստարանում: Նրանց ժամանակ կտրամադրվի տեղանքին հարմարավելու մինչև ամբողջական անասնաբուժական գնահատում ստանալը»,- գրված է կազմակերպության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: 

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ այս առաքելությունն իրականացվել է գործընկերների՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման (FPWC) հիմնադրամի հետ համատեղ, ինչպես նաև ՀՀ կառավարության լիակատար աջակցությամբ:

International Animal Rescue-ն գրում է նաև, որ ծրագրվում է կառուցել ապաստարան և փրկել որքան հնարավոր է շատ արջերի: Մեծ Բրիտանական այս կազմակերպության առաքելությունը տանջվող կենդանիներին փրկելն է ամբողջ աշխարհով մեկ: International Animal Rescue-ն զբաղվում է ինչպես Հնդկաստանում արջերի փրկությամբ, այնպես էլ Ինդոնեզիայում կապիկների, այլ տարբեր երկրներում թափառող կենդանիների փրկության խնդիրներով: Կազմակերպության հիմնական նպատակը կենդանիներին իրենց բնական միջավայր վերադարձնելն է, սակայն այն դեպքերում, երբ դա անհնար է, կենդանիների համար ստեղծվում են համապատասխան ապաստարաններ:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում