Ինչպես են Հրազդանի կիրճում գտնվող արջերին տեղափոխում ապաստարան (ֆոտո, տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Հրազդանի կիրճում գտնվող ժամանցի վայրերից մեկում պահվող արջերին դուրս բերեցին վանդակներից՝ ավելի բարվոք պայմաններում գտնվող ապաստարան տեղափոխելու նպատակով: 

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցության շրջանակներում Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող 2 արջերի խնդրի հետ կապված, եռակողմ համաձայնությամբ նախատեսվում է արջերին տեղափոխել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում