Էքսկլյուզիվ Կիպրոսից. հայ կենդանապաշտպանները կծանոթանան ոլորտի առաջատար մասնագետների փորձին (ֆոտո)
![](https://econews.am/disk/04-10-17/6b25bb8a7073dbc499214593d77284a2.jpg)
![](https://econews.am/disk/04-10-17/ad09e2016fa6e530d09f433f7a203478.jpg)
![](https://econews.am/disk/04-10-17/109713168c4ac350103f9fa4f903adf0.jpg)
![](https://econews.am/disk/04-10-17/f5243c596eb4d79d594966195222e4c3.jpg)
![](https://econews.am/disk/04-10-17/8bd476964fde9da634bdf9320851622d.jpg)
![](https://econews.am/disk/04-10-17/43c88ea27c88ae68caf64b7238a47cfc.jpg)
![](https://econews.am/disk/04-10-17/a7ee1a1d229d0c11ab1e5ede7d996dfc.jpg)
![](https://econews.am/disk/04-10-17/673b1a15556c32f392fa6a6ada568d86.jpg)
![](https://econews.am/disk/04-10-17/0feef1c2106c2ddd966ecbfda115090d.jpg)
![](https://econews.am/disk/04-10-17/7fcf26f4a3736b2472a15e07ef2eabd2.jpg)
![](https://econews.am/disk/04-10-17/5ec7dc19de79ee7438492c45431825cb.jpg)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ընթերցողին ներկայացնել «Ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովի» ընթացքը: Ինչպես Կիպրոսից մեզ հայտնեց բնապահպան, «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Կարինե Փանոսյանը, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հանձնաժողովի գլխավոր նիստն է, որին ներկա է լինելու ավելի, քան 200 պատվիրակ ամբողջ աշխարհից:
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած խոսնակները միջազգային խոշորագույն կենդանապաշտպան կազմակերպությունների ղեկավարներն են ու ոլորտի առաջատար մասնագետները:
Հոկտեմբերի 4-ին քննարկվելու են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝
- Շների գլխաքանակի վերահսկում,
- Կամավորների ներգրավվում,
- Կրթական ծրագրեր,
- Նոր մարտահրավերներ և այլն:
Համաժողովը բացվեց Կենդանիների համաշխարհային օրվա շնորհավորանքով:
Նշենք, որ «Ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովին» ներկա կլինեն «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության և «Դինգո» թիմի ներկայացուցիչներ:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=https://econews.am/disk/17-10-23/c5edfa7f66ee4c1b568d55f48be94eb9.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-12-22/d64c593a33685089b3602024ca5a24f4.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/12-10-22/31036ab8a947a76de9cb83942cd48553.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-07-22/53e1f85bad57842f5edde3e90f4e2be3.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/21-06-22/df82ff94279bb61fa0c39548c43ae3ed.jpg&w=300&h=200)