Հարցրեցի Ռուբեն Վարդանյանին Ամուլսարի մասին...

«Հարցրեցի Ռուբեն Վարդանյանին Ամուլսարի մասին և թե ինչ վերաբերմունք ունի այս նախագծի նկատմամբ, ինչպես նաև թե ինչու է «Ամերիա» բանկը ֆինանսավորում Հայաստանի համար սարսափելի այս նախագիծը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վիգեն Հախվերդյան անունով օգտատերը:

«Այո, նա համաձայնվեց՝ կամ զբոսաշրջություն կամ հանքարդյունաբերություն, բայց նախագիծը չի խախտում ոչ մի միջազգային ստանդարտ և այդ իսկ պատճառով դրանում ոչ մի վատ բան չի տեսնում: Կա Թեղուտ, կա Քաջարան, թող լինի նաև Ամուլսար: Տխուր է, շատ տխուր: Ցավոք սրտի, ինչ էլ նրանք ասեն, նրանք Հայաստանի մեջ չեն տեսնում հայերի ապրելու վայր...»,- գրել է նա:

Նշենք, որ 2016թ.-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն «Լիդիան Արմենիան» ընկերության հետ կնքեց վարկային համաձայնագիր 24 միլիոն ԱՄՆ դոլլար վարկ տրամադրելու մասին: Այդ գումարները կծախսվեն Ամուլսարի ծրագրի զարգացման՝ Ամուլսարի հանքավայրում ոսկու արդյունահանման և ցիանային ֆաբրիկայի կառուցման համար սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Գրառումը ներկայացնում ենք թարգմանաբար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում