Արեգակի հզոր բռնկման հետևանքով առաջացած մագնիսական փոթորիկը շրջանցեց Երկիր մոլորակը

Սեպտեմբերի 10-ին Արեգակի մակերեսի վրա տեղի ունեցած հզոր բռնկման հետևանքով առաջացած մագնիսական փոթորիկը շրջանցեց Երկիր մոլորակը և չթողեց լուրջ հետևանքներ: TASS գործակալությունն այս թեմայի շուրջ զրուցել է մի քանի փորձագետների հետ: 

Սեպտեմբերի 10-ի հզոր բռնկումից հետո առաջացած մագնիսական փոթորիկը Երկիր մոլորակ պետք է հասներ սեպտեմբերի 13-ի երեկոյան: Ինչպես նշել է փորձագետներից մեկը, բռնկման ազդեցությունն ավելի թույլ է եղել, քան սպասվում էր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բռնկումը տեղի է ունեցել Արեգակի հակառակ կողմում:

Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Արևի մակերեսի վրա տեղի ունեցած ևս մեկ բռնկման հետևանքով Միջազգային տիեզերական կայանի անձնակազմը ստացել է «ալերտ» (խմբ.՝ զգոնություն) հրամանը: Այն ենթադրում է անձնակազմի տեղափոխում համապատասխան հատուկ թաքստոց-կացարան:

Կայանի սարքավորումների վնասումը վտանգ է ներկայացնում ներսում գտնվող տիեզերագնացների համար: Բացի այդ, կարող էին վնասվել կյանքի ապահովման մի շարք համակարգեր: 

Փորձագետի խոսքով, այն պահին, երբ Միջազգային տիեզերական կայանն անցնում էր Արևի կողքով, սկսել են մեծանալ պրոտոնային գործողությունները, ինչպես նաև ռադիացիոն ճառագայթումը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում