ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. որքան է կազմում «Սևան-Հրազդանյան Ջրառ» ՓԲԸ-ի ջրօգտագործման ծավալը

«Սևան-Հրազդանյան Ջրառ» ՓԲԸ-ն, որը 2006թ.-ին առանձնացել է «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ից, մտնում է ՀՀ-ում բնապահպանական և/կամ բնօգտագործման վճար վճարող 50 խոշոր կազմակերպությունների մեջ:

«Սևան-Հրազդանյան Ջրառ» ՓԲԸ-ն, որի գործունեության մասին շատ քիչ տվյալներ են հայտնի, նախկինում հանդիսացել է «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ի մաս: 2006թ.-ին «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ վերակազմակերպվել առանձնացման ձևով՝ ստեղծելով «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները:

Դիտարկենք, թե որքան բնապահպանական և/կամ բնօգտագործման վճար է վճարում «Սևան-Հրազդանյան Ջրառ» ՓԲԸ-ն:

Ներքոնշյալ տվյալները մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ տրամադրել է ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի ստորագրությամբ:

Ինչպես տեսնում ենք, ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով 2012-2016թթ. «Սևան-Հրազդանյան Ջրառ» ՓԲԸ կողմից վճարվող ջրօգտագործման ծավալները կրճատվել են, ինչին համապատասխան կրճատվել է նաև ջրօգտագործման վճարը:

Նշենք նաև, որ 2016թ. գարնանը կառավարությունն ընդունել է որոշում ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին, որով թույլատրվել է «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին` մինչև մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում