Անտառային հրդեհները բացարձակ մեծամասնությամբ հաստա՛տ ՄԱՐԴԱԾԻՆ ԵՆ

Իհարկե, անտառային հրդեհների առաջացման ցանկացած վարկած գոյության իրավունք ունի և պետք է կա՛մ հաստատվի, կա՛մ մերժվի... Չհիմնավորված վարկածները շեղում են մարդկությանը գտնելու իրական պատճառը աղետի... Անտառային հրդեհները բացարձակ մեծամասնությամբ հաստա՛տ ՄԱՐԴԱԾԻՆ ԵՆ... Եվ հիմնական պատճառն էլ այն մարդկանց ցածր գիտակցությունն է, որոնք մտածում են, թե հրդեհը բարելավում է տարածքի խոտածածկի որակը և նույնիսկ պարարտացնում է հողը: Այս կարգի մարդիկ խոտածածկ տարածքների կամ անտառամերձ գյուղատնտեսական հողատեսքերի պոտենցիալ հրձիգներն են... Քիչ չեն նաև կրակի հետ անզգույշ վարվելու դեպքերը կամ նույնիսկ բարձր լարման էլեկտրասյուների սանիտարական գոտիների խնամքը անտեսելու հետևանքով առաջացող հրդեհները: Անտառային հրդեհի պատճառ կարող է դառնալ այնքաաան անմեղ թվացող տաք օդով վեր բարձրացող մանկական օդապարիկները: Իսկ ամենամեծ թերությունն էլ այն է, որ առայժմ չի կիրառվում բուսական մնացորդների, խոզանների և այլնի միտումնավոր հրդեհելու հետևանքով մթնոլորտային օդը աղտոտելու և ընդհանրապես բնությանը պատճառած վնասի համար պատիժ սահմանող օրենքները: Սա արդեն ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է: Օրենքները անտեսելը կամ ընտրողաբար կիրառելը, որը սովորական երևույթ է ՀՀԿ-ական իշխանությունների համար, հիմնական պատճառն է ցանկացած աղետի...

Հրաչիկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում