«Խոսրովի անտառ» պետական արգելոցում կայծակից բռնկված հրդեհը հանգցվել է

Սույն թվականի սեպտեմբերի 1-ին երեկոյան կայծակից հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս: Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր: Գիշերվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը` թույլ չտալով այրվող տարածքի ընդլայնումը: Սեպտեմբերի 02-ի ժամը11:00-ի դրությամբ այն հանգցված է, իրականացվում են հետմարման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 21 աժխատակից և ՀՀ ԱԻՆ 20 հրշեջ փրկարար: Այրվել է 3-4 հեկտար խոտածածկ տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում