Բնապ. նախարարությունը հորդորում է չվնասել աղետի պատճառով տեղափոխված կենդանիներին

ՀՀ բնապահպանության նախարարությունը զգոնության կոչ է անում և հորդորում.

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև մինչ այդ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով, զգոնություն և զգուշություն ցուցաբերել, միաժամանակ հորդորում է՝ չվնասել աղետի պատճառով տեղափոխված կենդանիներին։ Նախարարությունը դիմել է նաև որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ հնարավորինս զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց:

ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով կարմիրգրքային կենդանիներին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում