Հանքը կշահագործեն, եթե կարողանան բնակչության մեջ իրենց հավատարիմ մարդիկ գտնել

«Այս ծրագիրը կասեցվեց, քանի որ հանքը անտառի հենց խորքում էր, անտառի ուղղակի կենտրոնը: Դա մոտ 8-10 տարի առաջ էր: Այն ժամանակ ընդամենը երկու հանքավայրի մասին էր խոսքը, որոնցից մեկը Ախեթքի հանքավայրն էր»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը՝ խոսելով Թեղուտի տարածքում մի քանի նոր հանքավայրերի շահագործման ծրագրի մասի:

«Մենք ուրախացանք, որ այդ ծրագիրը հանվեց, բայց անցյալ տարի դրվեց ավելի լայն ծրագիր, որն արդեն ներառում էր նաև Հաղպատ, Ծաղկաշատ գյուղերը: Դա պղինձ-մոլիբդեն-ուրան և մյուս բազմամետաղների հանք է, որը կազմում է 140 քկմ կամ 14 հազար հա: Ձգվում է հենց Թեղուտի հանքավայրի և Շնող գյուղի մոտակայքից մինչև Հաղպատ գյուղի տարածք: Ծաղկաշատի բնակչությունը բողոքեց և ծրագիրը չկարողացան իրականացնել, սակայն այն վերացած ծրագիր չէ: Նրանք կփորձեն այն իրականացնել, եթե կարողանան բնակչության մեջ իրենց հավատարիմ մարդիկ գտնել»,- մանրամասնեց նա:

Նշենք, որ ծրագիրը ներկայացրել է նույն ընկերությունը, որն արդեն իսկ շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը: Դա «Վալլեքս» ընկերությունն է, որը չնայած բազմաթիվ մարդկանց կողմից բարձրացված դժգոհության ալիքի կարողացավ սկսել շահագործել Թեղուտի հանքավայրը:
Հիշեցնենք նաև, որ 2015թ.-ին Ծաղկաշատ համայնքի բնակիչների 95%-ի կողմից կազմակերպվեց ստորագրահավաք ընդդեմ վերոնշյալ տարածքի շահագործման:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում