Շիկահող արգելոցի տարածքում հատվել են թանկարժեք խոշորառէջ կաղնիներ (ֆոտո)

Շիկահող արգելոցի տարածքում հատվող թանկարժեք խոշորառէջ կաղնիների մասին լրագրողները ահազանգել էին դեռ 2016 թվականի օգոստոսի սկզբին: Սակայն այն ժամանակ նախարարությունը հերքեց այդ փաստը․

Բնապահպանության նախարարությունը հերքում է Շիկահողի արգելոցում ծառերի հազվագյուտ տեսակների հատման մասին տեղեկատվությունը: Ինչպես ասվում է նախարարությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարությունում, «Շիկահող» պետական արգելոցում ծառեր ընդհանրապես չեն հատվել: Հատումներ իրականացվել են «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող պահաբաժնում` ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան, ինչի մասին է վկայում նաև «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ տնօրենի հարցմանն ի պատասխան ուղարկված «Արցախանտառ» ՊՈԱԿ տնօրենի գրությունը: 

Սակայն 2017 թվականի մայիսի 20-ին համատեղ հանձնաժողովի հետ այցելելեցինք այս նույն տարածք, որտեղից վերցրած կոորդինատները ցույց տվեցին, որ այդ տարածքը գտնվում է ՀՀ սահմանից ներս՝ հետևաբար մտնում է Շիկահող արգելոցի կազմի մեջ։
Այս նկարներում 2016 թվականի կադրերն են և հայտնաբերված հատված ծառերի մանրամասն պարամետրերը։

Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից:

Այսպիսի՝ 60-120 սմ տրամագիծ ունեցող, խոշորառէջ կաղնիներ են հատվել Շիկահող արգելոցի և Արցախի սահմանագլխին։ Ըստ մեր վերցրած կոորդինատների արգելոցի տարածքում են, բայց սպասենք նաև պետական մարմինների եզրակացություններին։ Ըստ ամենայնի հատումներն արվել են 2015-2016 թվականներին։
Մանրամասները շուտով․․․

#ՓրկենքԱնտառը

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում