Ովքեր կանաչ լույս վառեցին Ամուսլարի հանքի շահագործման համար

Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանին օրերս զանգահարել էին Կենտրոնի ոստիկանության բաժնից ու տեղեկացրել, որ Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան» ընկերության աշխատակիցները դիմել են իրենց, թե իբր նա ու իր համախոհները սպառնացել են կազմակերպությանը ու հիմա ոստիկանները նյութեր են նախապատրաստում այդ գործով։ Լևոնին հրավիրել էին բաժին, նա էլ պատախանել էր, որ ծանուցագիր թող ուղարկեն։ Մեկ օր անց Լևոն Գալստյանը գրում է. «Lydian International Limited-ի և ՀՀ ոստիկանության ծանուցագիրն ստացա։ Տեղեկացնեմ, որ փաստաբան ու իրավաբան ունեմ առաջին հանդիպման համար»։
Լևոն Գալստյանի հետ զրուցել ենք նախքան ոստիկանությունից զանգ ստանալը, նա պատմում է Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերի մասին, ինչպես նաև նշում բոլոր այն պաշտոնյաների անունները, ովքեր կանաչ լույս վառեցին այս նախագծի համար:
Լրոնը նշում է. «Ջերմուկի համար այլ խնդիրներ ևս կարող են ծագել՝ այդ թվում մարմնավաճառություն, թմրամոլություն, սեռավարակների տարածում և այլն, որոնք մանրամասն ներկայացված են «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից 2016 թվականի մայիսին հրապարակված «Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթղթում (ESIA-Environmental and Social Impact Assessment: Նման իրավիճակները առաջ են բերում ալկոհոլի չարաշահում, մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց՝ վերջինս էլ սերտ առնչվում է սեռավարակների տարածման հետ, ինչպես նաև նկատվում է հանցագործությունների աճ: Նմանատիպ ազդեցությունները հատկապես անհավասարաչափ ուղղակի կամ անուղղակիորեն ազդում են տեղի համայնքների կանանց և աղջիկների վրա»:
Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը տրված է, որի արդյուքնում հատվել են Գնդեվազի տարածքում ծիրանի այգիները: Տեսանյութում առկա է ծիրանի այգիները մինչև հատելը և հատումից հետո: Այդ տարածքը ծառայելու է Գեոթիմի, իսկ այժմ արդեն անվանափոխված «Լիդիան Արմենիա» կազմակերպության համար որպես ֆաբրիկա:

Մանրամասները՝ տեսանյութում

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում