Ստեփանակերտում ուժեղ կարկուտից տապալվել են ծառեր

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ուժեղ կարկուտից ենթակառուցվածքներ են վնասվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

Կարկուտին զուգահեռ եղել է ուժգին քամի և սելավ: Որոշ ճանապարհներ ջրածածկվել են, վնասվել են տների տանիքներ, էլեկտրասյուներն ու գազատարեր: Գրանցվել են ծառերի տապալվելու և պատերի փլուզման մի շարք դեպքեր: Վնասվել են շուրջ մեկ տասնյակ մեքենաներ:

Ըստ Արտակ Բեգլարյանի՝ բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան, քաղաքացիները վնասվածքներ չեն ստացել: Ներկայում արագ տեմպերով իրականացվում են վերականգնման աշխատանքներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում