Ուժեղ անձրևը ափերից դուրս է բերել 3 գետ, որոնք հզոր հոսքով լցվել են քաղաքի փողոցները

Հորդառատ անձրևներից Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը ջրի մեջ է հայտնվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթայանը: Ջրի տակ են մնացել տնտեսություններ Սուխումի շրջանում և Նովի Աֆոն քաղաքում, տուժածներ չկան:

Նրա խոսքով, ուժեղ անձրևը, որը տեւել է երկու ժամից ավելի, ափերից դուրս է բերել Սուխումկա, Բասլա եւ Աձապշ գետերը, եւ նրանք հզոր հոսքով լցվել են քաղաքի փողոցները: Ջուրը տեղահան է արել քարեր, աղյուսներ, փողոցները լցրել ճյուղեր ու աղբ: Ամենամեծ ջրհեղեղը տեղի է ունեցել Սուխումի կայարանի շրջանում, որտեղից մարդկանց տարհանել են: Մարդիկ ստիպված էին բարձրանալ մեքենաների տանիքներին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում