Կենսաբանները թևերին նոր նախշերով թիթեռներ են ստացել

Կոռնելի համալսարանի գիտնականները, փոփոխելով մեկ կամ որոշ դեպքերում 2 գեն, նոր նախշերով թիթեռներ են ստացել։ Ստացած արդյունքները գիտնականներին կօգնեն պարզել թեփուկաթեւավորների զարգացման առանձնահատկությունները, հայտնում է Gazeta–ն։

Հետազոտողներն աշխատել են ռեպեյնիցա եւ յունոնիա կոենիա կոչվող թիթեռների հետ։ Գենոմի խմբագրման մեթոդն օգտագործելով՝ գիտնականները «կտրել են» Spalt գենը, ինչը թիթեռների թեւերի վրա ի հայտ է բերել նախկինում բացակայող նախշեր։

Նշենք, որ թիթեռների թեւերի նախշերը կենսաբանների ուշադրության կենտրոնում են մնում, քանի որ դրանք ցուցադրում են եղած տարբերակներից բնական ընտրության գործընթացը։ Այդ նախշերը թիթեռներին պաշտպանում են գիշատիչներից։ Մյուս կողմից, որոշ տեսակներ կարող են թունավոր լինել թռչունների համար, եւ վերջիններս սովորում են դրանք տարբերակել երանգներով։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում