Նախարար. 2015-ին Հայաստանի 22 հազար գյուղացիներ արտոնյալ վարկեր են ստացել

2015-ին Հայաստանի 22 հազար գյուղացիներ արտոնյալ վարկեր են ստացել: Այս մասին մայիսի 25-ին ԱԺ-ում հայտնել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ 2015-ին պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Նրա խոսքով ծրագիրը իրականացվում է 2011-ից, իսկ 2015-ին սուբսիդավորումները ընդլայվել են 4-ից մինչև 6 տոկոսային կետ (առաջ 6 տոկոսը կիրառվում էր միայն ամենաանապահով գյուղերի համար): Համապատասխանաբար, պետության ծախսերը վերոնշյալ տոկոսներով սուբսիդիաների համար աճել են մեկ երրորդով ու կազմել մոտավորապես 1.2 մլրդ դրամ: Ի վերջո, ծրագրում ներգրավվածները սկսել են տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով վարկեր ստանալ:

2015-ին գյուղացիական սուբսիդավորված վարկերի ընդհանուր պորտֆելը 15.2 մլրդ դրամ է կազմել, 22 հազար գյուղացիական տնտեսությունների համար: Իսկ 2011-ից սկսած ընդամենը 110 հազար վարկ է տրվել 86.5 մլրդ դրամի չափով (շուրջ 180 մլն դոլար):

«2015-ին վարկերն ավելի շուտ են սկսել տալ՝ մարտին՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները ու գարնանային դաշտային աշխատանքների շուտ սկսվելը»,- հավելել է նախարարը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում