Կենսաբանները մանուշակագույն «բուժիչ» կարտոֆիլ են ստեղծել

Ամերիկացի մոլեկուլյար կենսաբաններն ու սելեկցիոներները կարտոֆիլի նոր սորտ են մշակել, որը հարուստ է նուտրիենտներով, վիտամիններով և օգտակար նյութերով, միաժամանակ քաղցկեղածիններ չի պարունակում, որի միջուկը մանուշակագույն կամ կարմիր է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կոլորադո նահանգի համալսարանի մամլո ծառայությանը:

Գիտնականները պնդում են, որ այդպիսի կարտոֆիլը հարուստ է ոչ միայն հակաօքսիդանտներով, այլև վիտամին С-ով, ֆոլաթթվով, միկրոտարրերով, կալիումով, երկաթով, ցինկով և տարբեր ֆենոլային միացություններով: Կենսաբանների խոսքով՝ նոր կարտոֆիլը պարունակում է մոտավորապես նույնան հակաօքսիդանտներ, որքան հապալասը կամ նուռը, որոնք շատ հարուստ են այդ նյութերով:

Գիտնականների խոսքով՝ նոր կարտոֆիլը գրեթե չի պարունակում նյութեր, որոնք եփելուց հետո վերածվում են քաղցկեղածինի:

Բացի դրանից՝ ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված փորձերը՝ նոր կարտոֆիլը պարունակում է նյութեր, որոնք աչքերը պաշտպանում են կատարկտից դիաբետի առաջացման և ինսուլինի նկատմամբ օրգանիզմի ոչ ընկալունակության աճի դեպքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում