Մեկ մարդ զոհվել է եւ 11-ը տուժել չինական Հայնան կղզում մրրիկի հետեւանքով

Առնվազն մեկ մարդ զոհվել է եւ եւս 11-ը վնասվածքներ է ստացել չինական հարավային Հայնան նահանգում մրրիկի հետեւանքով: Այդ մասին հայտնել է լրատվական «Սինա» պորտալը:

Նրա տվյալներով, մրրիկը կիրակի ցերեկը հարվածել է Վենչան քաղաքի շրջանում Ցզինշան եւ Ֆենպո գյուղերին: Հարվածի հետեւանքով 178 շենք է վնասվել: «Սինան» նշում է, որ չորս տուժած ծանր վնասվածքներ է ստացել: Ընդհանուր առմամբ մրրիկի տարածքում ավելի քան 700 մարդ է ապրել:

Տեղի իշխանությունները մրրիկի հետեւանքների վերացման արտակարգ շտաբ են կազմակերպել: Դեպքի վայր է եկել ոստիկանությունը, հրշեջներ եւ փրկարարներ: Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն նշվում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում