Գայլերը Լոռու մարզում 30 ոչխար են հոշոտել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 6-ին ժամը 09.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղում ժամը 04.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են Խ. Պ.-ին պատկանող 30 ոչխար, վնասել՝ 5-ը:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժինը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում