Տավուշի դատախազի տեղակալը մեքենայով մտել է լիճը (ֆոտո)

Տավուշի մարզում մայիսի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել. «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանի մոտ մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը մեքենայով ընկել է լիճը: Այս մասին ասված է NEWS.am-ի խմբագրություն ուղարկված նամակում:

«Տավուշի մարզի դատախազ Ա.Մարուխյանի հրավերով մարզ են եկել ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները, այդ թվում դատախազ Մամիկոն Մարտիրոսյանը, որն էլ է փորձում մեքենան դուրս հանել լճից: Խնջույքին ներկա են գտնվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ ապօրինի անտառհատումների դեմ պայքարի վարչության դատախազները, Տավուշի մարզի դատախազը եւ նրա տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը»,- ասված է նամակում:

Այս փաստի առնչությամբ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում, մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները. «Դրանց լիարժեք, բազմակողմանի եւ օբեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում