Անտառի մասին... (արբանյակային պատկերներ)

Անտառի մասին...

ըստ էության

....անտառամասը Արծվաբերդի անտառտնտեսության մեջ է մտնում, դեպի Ճամբարակ գնացող գրունտային ճանապարհի ձախ կողմում է: Վերջին տարիների ընթացքում /2014-2016թթ/. լայնածավալ հատումներ են իրականացվել /անտառտնտեսության անձնակազմը հարցի լուծման գործում անզոր է.../, բայց չնայած իմ և անտառային մոնիթորինգի կենտրոնի կողմից ներկայացված ահազանգերի և հիմքերի, հատումները շարունակվել են նույնիսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ համատարած հատումներով տարածքների մակերեսը այս տեղամասում հասցվել է 300-350հա-ի : Ներկայումս այսպես կոչված ՛՛օպտիմալացումների՛՛ և ոլորտային ՛՛կույր բարեփոխումների՛՛ արդյունքում ՛՛մոռացվում են՛՛ նույնիսկ այն լուծումները, որոնք ժամանակին առաջարկվել էին միջազգային համապատասխան աջակցությամբ: Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի մասին /https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=21418/, երբ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նման խնդիրների վերաբերյալ տեղեկատվություը պաշտոնապես ներկայացնում էր խորհրդի նախագահին: Նախկին վարչապետ Կ. Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում արդեն ՛՛մոռացել էին՛՛ դրա մասին, և հիմա զարմանալիորեն ՛՛նորերը՛՛, չունենալով համապատասխան փորձ և ինստիտուցիոնալ հիշողություն, շարունակում են այդ գործընթացները՝ անտառի խնդիրների, մասնավորապես ապօրինի հատումների մասով լուծումը իջեցնելով շրջակա միջավայրի նախարարության մակարդակի վրա:

Վերջին զարգացումները Իջևանում ցույց տվեցին, որ որոշ խնդիրների լուծումը կառավարության տարբեր ՛՛թևերի՛՛ համագործակցությունն է պահանջում...

իսկ եթե ժամանակին խնդիրների ՛՛ազդակները՛՛ քննարկվեին այդ խորհրդում, մի գուցե հետո.....

GIF-ում ներկայացված է 2015-2017-2018-2019թթ. արբանյակային պատկերների տարբերություններով վիզուալ հատկորոշվող լայնածավալ հատումների չափերը,/ ուշադրություն դարձնել վերջին երկու պատկերների տարբերությանը- 07.2018-07.2019թթ/:

Շարունակելի....

 

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, անտառագետ Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում