Արմավիրի 8 գյուղում կարկուտից վնասվել է 1200 հեկտար ցանքատարածություն

Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղացած կարկուտը լուրջ վնաս է հացրել ցանքատարածություններին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանը՝ նշելով, որ գյուղերից 8-ում արդեն հաշվարկվել են վնասի չափերը:

«1200 հեկտար ցանքատարածությունների վնաս է հասցվել 30-ից 80 տոկոսի սահմանում: Վնասվել են հիմնականում խաղողի այգիներ, բոստանային կուլտուրաներ»,- նշեց նա:

Նշենք, որ կարկուտ էր տեղացել մարզի 13 գյուղերում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում