Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որով անցնելու համար պետք է համարձակություն ունենալ (տեսանյութ)
Կամուրջը գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ: Այն միմյանց կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են նաև Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։
Կամուրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամրջով միաժամանակ կարող են անցնել միջին քաշ ունեցող մոտ 700 մարդ։ Կամուրջից բացվում է չքնաղ տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Սուրբ Թադևոս եկեղեցին: Ի դեպ, կամրջով անցնելու համար պետք է ամուր նյարդեր և համարձակություն ունենալ: