Հեծյալներ. ՀՀ Կենդանիներ

Հեծյալներ (լատ.՝ Ichneumonidae), թաղանթաթևերի կարգի մակաբույծ միջատների ընտանիք։ Մարմնի երկարությունը 0, 4— 5 սանտիմետր է, փորը և կուրծքը միացած են շարժական։ Մեծ մասի թևերը լավ են զարգացած։ Արուներն ունեն ձվադիր, որի միջոցով ձվադրում են տիրոջ մարմնին։ Թրթուրները զարգանում են տիրոջ մարմնում և ավարտման պահին լրիվ ոչնչացնում վերջինիս ներքին օրգանները։ Հասուն հեծյալները սնվում են ծաղիկների նեկտարով։ Ակտիվ են ցերեկը, որոշ տեսակներ թռչում են գիշերը։ Հայտնի է մոտ 1250 սեռ (մոտ 60 հազար տեսակ), որից մոտ 400-ը՝ նախկին ԽՍՀՄ-ում, մի քանի հարյուրը՝ Հայաստանում։ Որոշ տեսակներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում