Հետաքրքիր փաստեր ձկների մասին (ֆոտոշարք)

Ամենաարագ ձուկը: Մինչ օրս աշխարհի ամենաարագը համարվում է առագաստ ձուկը: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս ձկները 3 վայրկյանում 91 մետր են լողացել:

Ամենամեծ ձուկը: Աշխարհի ամենամեծ ձուկը կետ-շնաձուկն է: Այս ձկները հանդիպում են Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում: Այս կենդանիները ունեն 12,65 մ երկարություն:

Ամենավտանգավոր ձուկը: Ամենավտանգավոր ձկնատեսակ է համարվում պիրանիաները: Այս ձկները հանդիպում են Հարավային Ամերիկայում: Նրանք հարձակվում են ցանկացած կենդանու վրա, անկախ չափից:

Ամենախորը սուզվող ձուկը: Բասոգիգաս տեսակի ձկները ամենախորը սուզվող ձկներն են: Նրանք սուզվում են 8000 մ:

Ձուկ, որը կարողանում է ծառ բարձրանալ: Հարավային Ասիայում են ապրում Անաբաս տեսակի ձկները: Այս ձկները ոչ միայն կարողանում են բարձրանալ ծառի վրա, այլ նաև կարողանում են հողի վրա տեղաշարժվել: Այս ձկները շնչում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ցամաքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում