Կաղամբաթիթեռ. ՀՀ Կենդանական աշխարհը

Կաղամբաթիթեռ (լատ.՝ Pieris brassicae), ճերմակաթիթեռների ընտանիքի թիթեռ։ ՀՀ-ում հանդիպում է բոլոր մարզերում։ Թևերի բացվածքը 5,5-6 սմ է։

Ձվադրում

Ձմեռում է հարսնյակը։ Թիթեռների թռիչքը՝ մարտի վերջ-ապրիլի սկզբին։ Ձվադրում է խաչածաղկավոր բույսերի տերևների ստորին երեսին՝ միաշերտ խմբերով (մինչև 200 ձու)։ 1 էգը դնում է 250-300 ձու։ 3-4 օր անց ձվերից դուրս են գալիս թրթուրները (երկար է ՝ մինչև 6 սմ), որոնք սնվում են տերևների ստորին երեսին և ուտում են փափուկ հյուսվածքը։

Սնունդ

Մինչև 2-րդ մաշկափոխությունը թրթուրները միասին են, ապա ցրվում են ամբողջ բույսի վրա։ Կախված ջերմաստիճանից՝ թրթուրները զարգանում են 17-30 օրում՝ 3-4 անգամ մաշկափոխվելով։ Սնվելն ավարտելով՝ թրթուրները մետաքսյա ոստայնի գոտիով ամրանում են հիմևանյութին և հարսնյակավորվում։ Տարեկան կարող է 3-4 սերունդ տալ։ Զանգվածային բազմացման տարիներին կաղամբաթիթեռների թրթուրները մեծ վտանգ են ներկայացնում բանջարանոցային կաղամբազգիների համար։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում