Կապտաթիթեռներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Կապտաթիթեռներ, թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների (լատ.՝ Rhopalocera) ընտանիք։ Հայտնի է 2500, ՀՀ-ում՝ 80 տեսակ։ Առավել տարածվածներից են կապտաթիթեռ մորենու (Calloprys rubi), Ռոմանովի տոմարես (Thomares romanovi), կապտաթիթեռ, Լյովի (Plebejus loevi), կապտաթիթեռ Դաֆնա (Meleageria dlaphnis versicolor), կապտաթիթեռ օխիմ (Heodes ochimus), լամպիդես (Lampides boeticus), կապտաթիթեռ Դիաննա (Polyommutus diana), կապտաթիթեռ Օրիոն (Orion) և այլ տեսակներ։ Հիմնականում մանր (1,5-4 սմ) թիթեռներ են։ Հաճախ ուժեղ արտահայտված է սեռերի երկձևությունը, արուներն ունեն վառ մետաղ, փայլով կապույտ, կանաչ, ոսկեգույն գունավորում, երբեմն սև բծերով են։ Հանդիպրսմ են բոլոր բնակլիմայական գոաիներում՝ շոգ անապատներից մինչև բարձրադիր գոտու տարածքները։ Հիմնականում թրթուրները զարգանում են վայրի բանազգիների վրա։ Կապտաթիթեռի թրթուրներին բնորոշ է համակեցությունը մրջյունների հետ. վերջիններս սնվում են կապտաթիթեռի թրթուրների քաղցր արտադրությունով, միաժամանակ նրանց պաշտպանում թշնամիներից։ ՀՀ-ում կապտաթիթեռների շատ տեսակներ (օխիմ, Դիաննա, կովի կապտաթիթեռ) հարավային Անդրկովկասի բնաշխարհիկներ են, որոշները [հեոդեսդես հայկական (Heodes virgaureae armeniaca), երևանյան (Polyommatus erivanensis), մորենու, Դանչենկոյի (Calloprys danchenkoi) և օրիոն կապտաթիթեռներ)]՝ զուտ Հայաստանի բնաշխարհիկներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում