Ճպուռներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Ճպուռները կազմում են գիշատիչ միջատների առանձին կարգ։ Տարածված են հատկապես արևադարձային և խոնավ մերձարևադարձային գոտիներում։ Հայտնի է շուրջ 4,5 հազար, Հայաստանի Հանրապետությունում՝ 52 տեսակ։ Առավել տարածվածներից են սլաքիկները, գեղուհիները և թիակիկները՝ հիմնականում լեռնային ուղղաձիգ գոտիներում, մասամբ՝ հարավային շրջաններում։

Կառուցվածքը
Խոշոր միջատներ են՝ բարեկազմ, փայլուն, երկարացած մարմնով, երկար փորիկով (14–120մմ)։ Գլուխը խոշոր է, շարժուն, ֆասետային աչքերը գրավում են գրեթե ամբողջ գլուխը։ Բերանը կրծող տիպի է։ Ունեն 2 զույգ նույնանման կառուցվածքով, խիստ ջղավորված թափանցիկ թևեր (10–94մմ)։ Ձվադրում են հողում, ջրում, ջրային բույսերի հյուսվածքներում։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (բացակայում է հարսնյակի փուլը)։ Թրթուրները նույնպես գիշատիչ են. սնվում են ջրային միջատների թրթուրներով, երբեմն հարձակվում են մատղաշ ձկների վրա։ Նրանց շատակերությունը չափազանց օգտակար է. շատ վնասատու միջատներ են ոչնչացնում՝ թռչելով անտառային կածանների, բացատների ու անտառեզրերի վրայով։ Առհասարակ ճպուռներն արագաշարժ են և իրենց զոհին որսում են թռիչքի ժամանակ։ Ճպուռները նաև վտանգավոր են. կարող են տարածել ընտանի թռչունների հիվանդություններ (օրինակ՝ պրոտոգոնիմոզ)

Նրա բնութագիրը
Ճպուռն ամենաարագ թռչող միջատն է. նա սլանում է գետերի ու լճակների վրայով՝ որսալով մոծակներ և այլ միջատներ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում