Հավասարաթևեր. ՀՀ Կենդանական աշխարհը

Հավասարաթևեր կամ միակերպաթևեր (լատ.՝ Homoptera), միջատների կարգ։

Կենսաբանական տարածումը
Բաժանվում է ցիկադների (լատ.՝ Cicadinea), տերեվալվիկների (լատ.՝ Psylloidea), սպիտակաթեվերի (լատ.՝ Aleyrodinea), լվիճների, կոկցիդների կամ որդանների ու վահանակիրների։

Մարմնի կառուցվածքը
Երկարությունը 1-16 մմ է։ Բերանային ապարատը ծակող-ծծող տիպի է՝ սովորաբար 3-հատվածանի կնճիթի ձևով, որն ամրացած է գլխի հետևի մասին և հանգիստ վիճակում ծռված է դեպի մարմնի ստորին մասը։ Առաջին զույգ թևերը համասեռ են, միանման ամրությամբ (թաղանթային կամ կաշեկերպ), հետին զույգ թևերն առաջիններից փոքր են կամ բացակայում են։ Հանգիստ վիճակում թևերը ծալվում են մարմնի երկարությամբ՝ տանիքաձև։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։

Սնունդը
Սնվում են բույսերի տարբեր օրգանների հյութերով՝ բույսերի վրա առաջացնելով ուռուցքներ կամ գալեր։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է հավասարաթեվների ավելի քան 450 տեսակ, առավել տարածված և վնասակար են խնձորենու տերևալվիկը (հյուսիսային անտառներում, Զանգեզուրում), տանձենու, փշատենու տերևալվիկները, սովորական փրփրացիկադը, վարդենու, բամբակենու ցիկադը (Գյումրիում, Արզնիում), խաղողի թզուկ ցիկադները, դեղձենու ցողունային լվիճը, կեղծ վահանակիրը (Սյունիքում), ջերմատնային սպիտակաթևը ջերմոցներում) և այլն։ Որոշ հավասարաթևեր արտազատում են քաղցր, կպչող հյութ՝ մեղրացող, որի վրա զարգանում են մրիկասնկերը։ Շատ տեսակներ բույսերի վիրուսային հիվանդությունների տարածողներ են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում