Թրթուր. ՀՀ Կենդանական աշխարհը

Թրթուր, կենդանիների (մեծ թվով անողնաշարավորների և որոշ ողնաշարավորների՝ ձկների, երկկենցաղների) անհատական զարգացման փուլ, երբ ձվաբջջում սննդարար նյութերի քանակը չի բավականացնում սաղմնային զարգացումն ավարտելու համար։ Թրթուրային շրջանում օրգանիզմն ինքնուրույն կյանք է վարում և, մեծ մասամբ, ունենում է հատուկ օրգաններ,՝ որոնք հատկանշական չեն հասուն ձկենրին։ Շատ կենդանիների թրթուրների և հասուն ձկերի կյանքի պայմանները տարբերվում են միմյանցից։ Օրինակ, բազմախոզան որդերի և շատ փափկամարմինների թրթուրը՝ տրոխոֆորան ազատ լողացող է, իսկ հասուն անհատները հատակային կյանք են վարում։ Թրթուրի առկայությունը զարգացման շրջանում երբեմն կապված է ապրելավայրի փոփոխության հետ, օրինակ, երկկենցաղներից շատերի Թրթուրները հարմարված են ջրում ապրելուն, հասուն ձևերը՝ ցամաքում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում