Ուլոտրիքս. ՀՀ Կենդանական աշխարհը

Ուլոտրիքս (լատ.՝ Ulothrix), կանաչ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է մոտ 25, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ուլոտրիքս գոտևորված (Ս. zonata), ուլոտրիքս փոփոխվող (Ս. variabilis)։

Բնակվում է քաղցրահամ ջրերում։

Նկարագիր
Մարմինը թելանման է, չճյուղավորվող՝ կազմված միաշարք դասավորված կարճ, գլանաձև բջիջներից։

Ստորին բջիջն անգույն է, սրածայր և կատարում է ռիզոիդի դեր։ Յուրաքանչյուր բջիջ պարունակում է մեկ կորիզ, կիսաօղակաձև քլորոպլաստ և պիրենոիդ։

Բազմանում է անսեռ (զոոսպորներով) և սեռական (իզոգամիա) ճանապարհներով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում