Դաշտամկներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Դաշտամկներ (լատ.՝ Microtinae), կրծողների կարգի համստերանմանների ընտանիքի ենթաընտանիք։ Հայաստանում տարածված են թփուտային դաշտամուկը, հասարակական դաշտամուկը, ձնային դաշտամուկը, սովորական դաշտամուկը և այլն։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 10-12 (երբեմն՝ մինչև 36) սմ է, պոչինը՝ մոտ մարմնի կեսը։ Կտրիչները և աղորիքները մշտապես աճում են։ Դաշտամկների մեծ մասն ապրում է գաղութներով՝ վարելահողերում, թփուտներում, այգիներում, քարակույտերում և այլուր։ Փորում են խոր բներ։ Ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում։

Բազմացում և զարգացում
Բազմանում են տարեկան 4-5 անգամ, ունենում 2-10 (երբեմն՝ մինչև 18) ձագ։ Սնվում են խոտաբույսերով, սերմերով, արմատներով վնասում են գյուղատնտեսական բույսերին։

Մի շարք վարակիչ հիվանդությունների (տուլարեմիա, լեպտոսպիրոզ և այլն) բնական կրողներ են։ Որոշները (մշկամուկ, ջրային դաշտամուկ) մորթարդյունագործության օբյեկտ են։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում