Ուղղաթևներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Ուղղաթևներ (լատ.՝ Orthoptera կամ լատ.՝ Saltatoria ), միջատների կարգ։ Հայտնի է շուրջ 20 հազար, ՀՀ-ում՝ 160 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Ուղղաթևները բաժանվում են 2 ենթակարգի՝ երկարաբեղ (ծղրիդներ, ճռիկներ) երկարճաբեղ (մորեխներ, եռամատներ)։ Փոքր, միջին և խոշոր չափերի միջատներ են։

Կառւցվածքը
Մարմինը (երկար.՝ 70 մմ) կողքերից սեղմված է։ Բերանը կրծող տիպի է։ Մեծամասնությունն ունի 2 զույգ թևեր (կան թերզարգացած [ձևերով կամ անթև տեսակներ)։ Վերնաթևերը խիտինացված են կամ եղջերային։ Առջևի և միջին զույգ ոտքերը հարմարված են սողալուն և վագելուն, հետինը՝ ցատկելուն։ Շատ տեսակների էգերն ունեն ձվադիրներ։ Ձմեռում են ձվի, թրթուրի կամ հասուն փուլում։ Ուղղաթևների մեծամասնությունը (մորեխներ, ծղրիդների մի մասը) բուսակեր է, կան գիշատիչներ և ամենակերներ։ Ձվադրում են միայնակ կամ խմբերով՝ հողում, հազվադեպ՝ բույսերի ընձյուղներում և. տերևներում։ Հիմնականում տալիս են 1 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Զարգացումն ավարտվում է 1-2 ամսվա ընթացքում՝ 4-8 անգամ մաշկավտխվելուց հետո։ Ապրում են բույսերի վրա և հողում։ Ուղղաթևները կարող են ձայներ արձակել և ընկալել հատուկ ձայնարձակ և լսող, ապարատների միջոցով։ Ուղղաթևների մեծ մասը (իտալ., չվող մորեխներ, շալա, անթև ծղրիդ, լայնացած բրադիպորուս, տափաստանային սագա և այլն) գյուղատնտ. բույսերի վնասատուներ են։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում