Ծածանաձկներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Ծածանաձկներ (Cobitidae), ծածանակերպների կարգի ձկների ընտանիք։ Հայտնի է շուրջ 150, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ ոսկեգույն ծածանը։ Մարմինը երկարավուն է, օձանման, կողքերից սեղմված։ Գանգի առջևի բաժինն իր հետնամասին միացած է շարժուն հոդով։ Մեջքային լողակը մեկն է։ Բերանի շուրջը գտնվում են 3-6 զույգ բեղիկներ։ Թեփուկները մանր են կամ բացակայում են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում