Սաղմոնաձկներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Սաղմոններ (Salmonidae), ձկների ընտանիք։ Մարմնի երկարությունը 50 սմ-ից 1,5 մ է, պատված խիտ թեփուկներով։ Ունեն մեկ իսկական մեջքային և մեկ ճարպային լողակ։ Սեջքային լողակի ճառագայթները 10—16-ն են։ Սեծ մասի աչքերը թափանցիկ կոպեր ունեն։

Ձվատար խողովակները սաղմնային վիճակում են կամ բացակայում են և ձկնկիթը զարգանում է մարմնի խոռոչում։ Քաղցրահամ ջրերի և գաղթող ձկներ են։ Բազմանււմ են միայն քաղցրահամ ջրերում։ Տարածված են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասերում, Սև, Կասպից և Արալյան ծովերում։

Հարավային կիսագնդի ջրերում լինում են կլիմայավարժեցրած տեսակները։ Հայտնի է 9 սեռ։ Արժեքավոր արդյունագործական ձկներ են, կլիմայավարժեցման և ձկնորսության օբյեկտ։ Համաշխարհային որսը տարեկան հասնում է 10 միլիոն ցենտի։ Որպես սնունդ օգտագործվում են թարմ, աղ դրած, ապխտած և պահածոյացված վիճակում։ Առավել արժեքավոր է Խաղաղ֊ օվկիանոսային սաղմոնների աղ դրած կարմիր խավիարը։ Որոշ տեսակների քանակն աստիճանաբար նվազում է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում