Վայրենակերպեր. ՀՀ Կենդանական աշխարհը

Վայրենակերպեր (լատ.՝ Hystricidae) կրծողների ընտանիքներից մեկը, ենթակարգը ներառում է շուրջ 300 տեսակի կենդանիներ, որոնք ընդգրկվում են առնվազն 18 ընտանիքներում։

Տարածում
Առանձին ընտանիքներ են ներկայանում վայրենակերպերը, շինշիլաները, խոզուկները, ագուտիները, ամերիկյան կամ ծառաբնակ վայրենակերպերը, ճահճակուղբը և այլն։ Վայրենակերպերը բնակվում են Ասիայում և Աֆրիկայում։ Ամերիկյան տեսակներին երբեմն խմբավորում են որպես խոզուկանման կրծողներ։ Ենթակարգ անվանադիրը համարվում է վայրենակերպը, որն ապրում է Ասիայում և Աֆրիկայում, ունի 11 տեսակ։

Արտաքին կառուցվածք
Վայրենակրպերի մարմնի երկարությունը հասնում է մինչև 90 սմ երկարության, իսկ քաշը մինչև 27 կգ։ Մեջքին և կողքերին ունեն երկար փշեր, որոնք ձևափոխված մազեր են, կարող են հասնել մինչև 40 սմ երկարության։

Վայրենակերպը դրանցով պաշտպանվում է գիշատիչներից։ Ապրում է գետնափոր բներում։ Վայրենակերպը ջրում չի սուզվում, քանի որ փշերի ներսում եղած օդը պահում է նրան ջրի մակերևույթին։ Ամերիկայում բնակվում են վայրենակերպերի 16 տեսակներ, որոնք ծառաբնակ են, ընդկրկված են ծառաբնակ վայրենակերպերի ընտանիքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում