Նապաստակներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Նապաստակներ (լատ.՝ Leporidae), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ Հայաստանում հանդիպում է 1 տեսակ՝ գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։

Նապաստակների ընտանիքին դասվում են ճագարները և վայրի նապաստակները՝ 60-ական տեսակ։ Հանդիպում են աշխարհի բոլոր մասերում։ Փոքր և թեթև մարմին ունեցող և փափուկ մորթով ծածկված այս կենդանիները իրենց արագ վազքի շնորհիվ կարողանում են փրկվել գիշատիչներից։ Սնվում են բուսական սննդով։

Նկարագիր
Նապաստակները փոքր կենդանիներ են, որոնք ադապտացվել են արագ վազքին։ Ունեն երկար ետևի ոտքեր (չորս մատ) և առջևի համեմատաբար կարճ ոտքեր (հինգ մատ)։ Թաթերի գետնին հարվող հատվածը կոշտ է, որը և նրանց թույլ է տալիս արագ վազել։ Ունեն ամուր ճանկեր։ Պոչը շատ կարճ և կլոր է։ Նապաստակները ունեն երկար և լայն բացված ականջներ և շատ սուր լսողություն։ Աչքերը մեծ են և գտնվում են գլխի երկու կողմերում, որը նրանց թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը։ Ունեն լավ գիշերային տեսողություն։

Չափսերը
Նապաստակների չափսերը կարող են տատանվել ըստ տեսակի։ Հյուսիսամերիկյան ճագարները ունեն 25-29 սմ մարմնի երկարություն և կշռում են մոտ 300 գրամ, իսկ եվրապական նապաստակները ունեն 50-76 սմ մարմնի երկարություն և 25 կգ- 5 կգ մարմնի քաշ։

Մորթին ունի տարբեր երանգներ։ Սովորաբար կարճ է և կարող է հաստանալ և երկարել ձմռան ամիսներին կենդանուն ցրտից պաշտպանելու համար։

Սնունդը
Նապաստակի բոլոր տեսակները բուսակեր են և հիմնականում սնվում են կանաչ բույսերով, մրգերով և բանջարեղեններով, սերմերով և արմատներով։ Ինչպես կրծողները նապաստակները նույնպես ունեն չորս կտրիչներ և չունեն ժանիքներ։

Բազմացումը
Նապաստակները բազմանում են տարիկ մեկից երեք անգամ և սովորաբար ծնվում են 3-7 ձագեր։ Հղիությունը տևում է 30-50 օր։

Ճագարների և նապաստակների տարբերությունները
Ի տարբերություն ճագարների, նապաստակները չափսով ավելի մեծ են և քաշով ծանր։ Նապաստակների մորթին ավելի հաստ է և մազերը ավելի երկար են։ Ճագարների ձագերը ծնվում են անմազ, կույր, խուլ և առաջին 10-15 օրերի ընթացքում նոր կենդանին նմանվում է իր իրական տեսքին, իսկ նապաստակների ձագերը ծնվում են լայն բացված աչքերով և արդեն մի քանի րոպեների ընթացքում կարող են արագ վազել։ Նապաստակների ականջները ավելի լայն են և ավելի երկար։ Նրանք ապրում են բնության մեջ և վայրի են, իսկ ճագարները սովորել են մարդու ներկայությանը և գտնվում են նրա հսկողության տակ։

Տեսակները
Pentalagus ցեղ

  • Ամամիի ճագար (Pentalagus furnessi)
    Bunolagus ցեղ
  • Բուշմենյան ճագար (Bunolagus monticularis)
    Nesolagus ցեղ
  • Սումատրական զոլավոր ճագար (Nesolagus netscheri)
    Աննամիտյան զոլավոր ճագար (Nesolagus timminsi)
    Romerolagus ցեղ
  • Անպոչ ճագար (Romerolagus diazi)
    Brachylagus ցեղ
  • Թզուկ ճագար (Brachylagus idahoensis)

Tapeti ենթացեղ

  • Ջրային ճագար (Sylvilagus aquaticus)
  • Բրազիլական ճագար (Sylvilagus brasiliensis)
  • Պանամայի ճագար (Sylvilagus dicei)
  • Գերերոյի ճագար (Sylvilagus insonus)
  • Ճահճային ճագար (Sylvilagus palustris)
  • Վենեսուելական ճագար (Sylvilagus varynaensis)

Sylvilagus ենթացեղ

  • Անապատային ճագար (Sylvilagus audubonii)
  • Մանզանոյի ճագար (Sylvilagus cognatus)
  • Մեքսիկական ճագար (Sylvilagus cunicularis)
  • Արևելյան ճագար (Sylvilagus floridanus)
  • Տրես Մարիայի ճագար (Sylvilagus graysoni)
  • Սարային ճագար (Sylvilagus nuttallii)
  • Ապպալաչյան ճագար (Sylvilagus obscurus)
  • Ամրակազմ ճագար (Sylvilagus robustus)
  • Նոր Անգլիական ճագար (Sylvilagus transitionalis)

Microlagus ենթացեղ

  • Թփուտների ճագար (Sylvilagus bachmani)
  • Սան Խոսեի ճագար (Sylvilagus mansuetus)
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում