Թավշաոտ ճուռակ. ՀՀ Կենդանական աշխարհը

Թավշաոտ ճուռակ (լատ.՝ Buteo lagopus), ճուռակների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 50-60 սմ է, թևերի բացվածքը՝ 120-150 սմ։ Թևերը լայն են, դաստակաբիծը՝ խոշոր, սևավուն, պոչը՝ երկար։ Հասունի մարմինը վերևից մուգ է, ներքևից՝ ավելի բաց գույնի, փորը՝ մուգ, պոչը՝ սպիտակ՝ լայն, մուգ նախածայրաշերտով։ Երիտասարդի փետրածածկը ավելի բաց գույնի է, մեջքը՝ սպիտակ խայտերով, պոչի շերտը՝ թույլ արտահայտված։ Որս անելիս հաճախ կանգ է առնում օդում։ Բնակվում է լեռնատափաստաններում, դաշտերում։

Սննդառություն
Սնվում է մանր կաթնասուններով, թռչուններով։

Վերջին գրանցումները վերաբերում են 1994-95-ին, որոնք վկայում են թվաքանակի աճի և տարածման շրջանների ընդլայնման միտում։ Ձմռանը որոշակի դեր ունի մկնանման կրծողների ոչնչացման գործում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում