Թռչունը որսացել է Հոռոմ գյուղի դաշտերում (տեսանյութ)

Օգոստոսի 8-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի՝ իր վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Գամո» օդաճնշիչ հրացան, իսկ բեռնախցիկում՝ վիրավոր բազե: Տղամարդը հայտնել է, որ ժամը 16.30-ի սահմաններում թռչունը որսացել է Հոռոմ գյուղի դաշտերում: Հրացանը վերցվել է, իսկ թռչունը տեղափոխվել՝ անվտանգ վայր։ Նախապատրաստվում են նյութեր։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում