Եղեգնուտի եղեգնաթռչնակ. ՀՀ Կենդանական աշխարհը

Եղեգնուտի եղեգնաթռչնակ (լատ.՝ Acrocephalus scirpaceus), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 17-21 սմ, կենդանի զանգվածը՝ 10-12 գ։ Ոտքերը մուգ գույնի են, մարմինը վերևից ձիթապտղագույն-դարչնագույնից մոխրագույն–դարչնագույն է, գոտկատեղը՝ դարչնագույն-շիկակարմիր երանգով, ներքևից՝ սպիտակ, կողքերը՝ բաց դարչնագույն-դեղին երանգով։ Հոնքը կարճ է, բաց գույնի։

Կենսակերպ
Թաքնված թռչուն է, սակայն արագաշարժ է, ճարպիկ և աղմկարար, տեսադաշտում հայտնվում է մի քանի վայրկյան։ Բնակվում է եղեգով ու ջրեղեգով պատված ճահճուտներում։ Սնվում է անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում
Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին տասնօրյակում։ Հարսանեկան զույգերը ձևավորում են ապրիլի ընթացքում և մայիսի սկզբին։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի 2-րդ կեսին։ Կառուցում են էգը և արուն։ Բույնը գավաթաձև է՝ տերևներից հյուսված։ Բնադրում է փարթամ բուսուտներում։ Ձվերը բներում հայտնվում են մայիսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ ավելի ուշ։

Դնում է 18 մմ տրամագծով, բաց կանաչ՝ կանաչավուն պտերով 3-5 ձու։ Ձագերը բնից հեռանում են և երիտասարդ ընտանեկան խմբեր կազմում հունիսի վերջից օգոստոսի սկիզբ։ Աշնանային չուն՝ սեպտեմբերից հոկտեմբերի սկզբին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում