Սյունիքի մարզում ապօրինի հատված ծառեր են հայտնաբերվել (տեսանյութ)

Նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց են կատարել մասնաճյուղի տարածքում։ Վարդավանք բնակավայրի տարածքում հայտնաբերվել են հատված ծառեր։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բոխիները ապօրինի հատել է Սյունիքի մարզի բնակիչ մի երիտասարդ, որը հրավիրվել է Կապանի բաժին ու խոստովանել կատարածը։ Վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում