Բազումի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա (տեսանյութ)

Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում հայտնբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել փայտանյութով բարձված տարբեր մակնիշի՝ ընդհանուր 10 տրանսպորտային միջոց։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նախնական հաշվարկով՝ մեքենաները բարձված են ընդհանուր 35 խմ-ից ավելի փայտանյութով։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում